Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի ղեկավարությունը կոչ է անում պահպանել ԼՂ-ի մշակութային ժառանգությունը

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի ղեկավարությունը կոչ է անում պահպանել ԼՂ-ի մշակութային ժառանգությունը
18.11.2020 | 13:32

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի ղեկավարությունը հայտարարություն է տարածել հայկական մշակութային ժառանգության վայրերի վերաբերյալ:

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերջին արյունահեղությունն ու ավերածությունները գլոբալ ողբերգություն են, որոնք լուրջ մտահոգություն են պատճառում բոլորիս: Ի լրումն մեր խնդրանքին և հույսին, որ բռնությունը կդադարի, կոչ ենք անում պահպանել մշակութային ժառանգության օբյեկտները: Մետրոպոլիտենի արվեստի թանգարանը նվիրված է աշխարհի ավելի քան 5000 տարվա մարդկային ստեղծագործության պահպանմանը և ցուցադրմանը: 2018-ին «Հայաստան» առաջին մեծ ցուցահանդեսն էր թանգարանում, որը հետազոտում էր հայ ժողովրդի ուշագրավ գեղարվեստական և մշակութային նվաճումները գլոբալ համատեքստում ավելի քան 14 դարերի ընթացքում: Մենք սարսափով և տխրությամբ ենք հետևել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերջին բռնություններն ու արյունահեղություններին:


Մենք աղերսում ենք բոլոր ներգրավվածներին հարգել այս միջազգային մշակութային ժառանգության օբյեկտները, որոնք հարստացնում են մեր աշխարհը և գոյատևում են հազարավոր տարիներ»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 7995

Մեկնաբանություններ